Նորություններ
Բեռնում է...
среда, 13 ноября 2013 г.

 Երեք դար է, ինչ Իտալիայում, Ադրիատիկ ծովի եզերքին, Վենետիկի հարևան Ս. Ղազար կղզում գործում է քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունն ու հարգանքը շահած հայկական մի հոգևոր կենտրոն՝  ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։    Յուրաքանչյուր մեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ, նվիրված ու հանճարեղ անհա­տականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլև դառնում է այդ ճանապարհի առաջին ուղևորը։ Այդ բազմատաղանդ անհատներից մեկը մեր իրականության մեջ Մխիթար Սեբաստացի վարդապետն էր։ Նա պատանեկությունից նվիրվել է ազգի լուսավորությանը և ծրագրել մի մեծ գործ՝ եվրոպական լուսավորության մակարդակով ու չափանիշով խթանել իր ազգի առաջադիմությունը: Նրա ստեղծած միաբանությունը իր հիմնադրույթների առաջին օրերին զարկ տվեց կրթական գործին, և Պոլսի տարբեր թաղամասերի մեջ դպրոցներ բանալով նպաստեց հայերի դաստիարակության զարգացմանը
   Մխիթարեանների Վիեննայի մայրավանքը:  Թե' Վենետիկի և թե' Վիեննայի Մխիթարյան վարժարանները Պոլսի կրթական բարձրագույն հաստատությունները եղան: Մխիթարյան կրթական հաստատությունների շրջանավարտները հետագայում հայտնի են դառնում տարբեր  ոլորտներում` կրթություն, գիտություն, մշակույթ քաղաքականություն և այլն:    Մուրատ-Ռափայելյան վարժարանը, մեծ հեղինակություն վայելող, հայագիտության համար հսկայական աշխատանք կատարող կրթօջախներից է:
  1834 թվականին Հնդկաստանի երկու հայ մեծահարուստ վաճառականներ` Ռաֆայելի և նրա փեսա Մուրադի կտակի համաձայն, Իտալիայի Պադովա քաղաքի «Բրաթոյ դելլա Վալլե» թաղամասում Մխիթարյանները հիմնում են Մուրադի անունով Մուրադյան վարժարան, իսկ 1836 թվականին Վենետիկի «Քա Բեզարոյ» պալատում հիմնում են Ռաֆայելյան վարժարանը, որը 1850 թվականին փոխադրվում է ավելի ընդարձակ պարտեզներ ունեցող «Քա Ծենոպիո» պալատը: Իտալիայում տիրող Ավստրիական կայսրության ճնշումներից` Մուրադյան վարժարանը տեղափոխվում է Փարիզ, որտեղ մնում է մինչև 1870թ.: Ֆրանս-պրուսական պատերազմի հետևանքով վարժարանը դարձյալ տեղափոխվում է Իտալիա` Վենետիկ և, միանալով Ռաֆայելյան վարժարանին, ստանում է Մուրադ-Ռաֆայելյան վարժարան անվանումը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փակվել է, վերաբացվել 1950 թվականին: Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը հանդիսանում է Վենետիկի միաբանության գիտակրթական կենտրոններից մեկը: Այն իր մեծարժեք քանդակներով և պատկերազարդ կտավներով, ինչպես նաև պատերի որմնանկարներով հանդիսանում է յուրահատուկ թանգարան: Վարժարանը գրեթե ամբողջովին զարդարված է թանկարժեք աշխատություններով, որոնց մեծ մասը ճարտարապետական և գեղանկարչության արվեստի գլուխգործոցներ են:
 Վարժարանի կրթական մեթոդը:  Սկզբնական շրջանում Մուրատ-Ռաֆայելյան վարաժարանը առաջնորդվում էր գիմնազիական ծրագրերով, ուներ 6 ամյա դասընթաց երկու միջնակարգ և երեք բարձրագույն դասարաններով: Այն գիշերօթիկ էր, որտեղ սովորում էին մոտովորապես 120 սան, որոնցից 45ը` անվճար: Լավագույն շրջանավարտները ստանում էին Իտալիայի նախարարության կողմից վկայականները: Այդ վկայականների շնորհիվ ուսանողները իրավունք էին ստանում առանց մուտքի քննությունների ուսանել Եվրոպայի և մի շարք այլ երկրների համալսարաննեում: Աշակերտները ուսանել են հայոց լեզու նաև գրաբար, հայ գրականություն, պատմություն, աշխարհագրություն, ինչպես նաև օտար լեզու`  իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն: Վարժարանում գործել են <<Սայաթ-Նովա>> նագախումբը, թատերախումբը:
  Վարժարանի բարոյական, տնտեսական,  ուսումնական կանոնները: Վարժարանի աշակերտները ամեն կիրակի և տոն օրերին հռոմեական վարդապետների խրատներն ու կրթություններն էին լսում:  Վարժարանի մեջ ամեն օր սուրբ պատարագին, աշակերտները առաջին  մասնակիցներից  էին լինում, որտեղ առավոտներն ու երեկոները միասնաբար աղոթք կատարելով ամիսը մեկ խոստովանություն անելով հաղորդություն էին ստանում: Աշակերտները սովորում էին միշտ հնազանդվել քաղաքական և եկեղեցական օրինավոր իշխանություններին:
Վարժարանի կրթական գործունեությամբ զբաղվողները:   Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում դասավանդել են բանասեր, պատմաբան, բանաստեղծ Ղևոնդ Ալիշանը, բանասեր, ազգագրագետ Վարդան Հացունին, մատենագետ, թարգմանիչ Արսեն Ղազիկյանը: Այստեղ են դասավանդել նաև իտալացի ուսուցիչներ Ալանքսը, Մ.Տամեն, Տե-Լուգան և այլոք: Հայտնի շրջանավարտներ են եղել բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշյանը, Դանիել Վարուժանը, Թովմաս Թերզյանը, արձակագիր Արփիար Արփիարյանը, նկարիչ Զարեհ Մութաֆյանը և շատ ուրշներ: Վարժարանում սովորել են նաև եվրոպացիները:
  Սկսած 1985 թվականից շրջանավարտների թիվը զգալի նվազել է: 1997 թվականից նյութական դժվարությունների և աշակերտների թվի նվազման հետևանքով վարժարանը փակվել է:

Օգտագործված գրականության ցանկ`

  1. <<Պատմութիին Մորատեան վարժանի>> Փարիզ 1857թ.
  2. Կրթամշակութային հանրագիտարան <<Հայ դպրության և մշակույթի նշանավոր գործիչները, կրթօջախները, պարբերականները, տպարաններն ու հրատարակիչները>>
  3. <<Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան>>  Երևան 2002թ.
  4.  Լեո -<<Մուրատ-Ռափայելյան վարժարանի>>
  5. www.dasaran.am 
  6. www.hayernaysor.am

0 коммент.:

Отправить комментарий